Ռազմական 

Հայաստանի ռուսական ռազմակայանի 100-ից ավելի զինծառայողներ են մկրտվել դաշտային եկեղեցում

analitik.am

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում դաշտային ելանցին մասնակցող զինծառայողների հետ անցկացվել են հոգևոր-լուսավորչական միջոցառումներ:



Հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով միավորման հրամանատարի օգնական վանահայր Անդրեյը (Վաց) կատարել է պատարագ և մկրտության խորհուրդ:



Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:  



 

Դաշտային ճամբարում քահանան օծել է ավելի քան 1000 միավոր հրազեն, շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև ռազմական օբյեկտները:

 


«Նման կարգի միջոցառումների անցկացումը թույլ է տալիս յուրաքանչյուր զինվորականի վստահություն հաղորդել վստահված զենքը և ռազմական տեխնիկան բանեցնելիս»,- ասել է զինվորական քահանան:

Նույն շարքից