Միացյալ Թագավորության բնակիչները առցանց քվերակության են մասնակցել որոշելու, թե պատմության ընթացքում մարդկության համար որ գրքերն են նշանակալից դեր են ունեցել։
Նշվածներից ամենաշատ ձայն հավաքել է Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատությունը։
Թոփ 20 գրքերի ցանկում տեղ են գտել նաև գեղարվեստական գրականության արժեքավոր գրքերը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է գերմանացի փիլիսոփաներ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի համատեղ աշխատանքը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։
Իսկ երրորդ տեղում տեղ է գտել անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների ընտրանին։