Ռազմական 

Նիգերիայի զինուժը հարձակում է ձեռնարկել ապստամբների դեմ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նիգերիայի կառավարական ուժերը, անցնելով հարձակողական գործողությունների, Բոկո Հարամ խմբավորման դեմ մարտերի արդյունքում ազատագրել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գվոզա քաղաքը:

 

Երկրի պաշտպանության շտաբի հաղորդագրությամբ, կառավարական ուժերին հաջողվել է ամբողջությամբ ոչնչացնել քաղաքում գտնվող ահաբեկիչների հրամանատարական շտաբը:

 

Մարտերի ընթացքում, կառավարական ուժերին հաջողվել է լիկվիդացնել արմատական խմբավորման տասնյակ ներկայացուցիչների: Գրոհայինների մի մասը ստիպված է եղել գերի հանձնվել:

Ավելի վաղ, մարտի 18-ին հարձակողական գործողությունների արդյունքույմ կառավարական զինուժը ազատագրել էր երկրի հյուսիսում գտնվող  Աբադամ, Կալաբալդի քաղաքները:

 

 

 

Նույն շարքից