Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եգիպտոսի ռազմածովայի ուժերը, որոնք մասնակցում են Եմենի բլոկադային, նախազգուշական կրակ են բացել Իրանի ռազմական նավերի ուղղությամբ, որոնք փորձել են մոտենալ Եմենի աձերին:
Պաշտոնական Իրանը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել:
Փորձագետների կարծիքով Իրանը ակտիվ օժանդակություն է ցուցաբերում Եմենի ապստամբ շիաներին: Ապստամբները ավելի վաղ շրջապատել էին, իսկ այնուհետեւ հարձակում ձեռնարկել Եմենի Ադեն նավահանգստի ուղղությամբ, ինչից հետո Սաուդյան Արաբիայի ու արաբական երկրների օդուժը, ով պաշտպանում է Եմենի նախկին նախագահի կողմնակիցներին, ավիահարվածներ են իրականացրել ապստամբների դիրքերին:
Երեկոյան Ադենի ծովածոց են մտել Եգիպտական ռազմանավերը, որոնք նպատակ ունեն շրջափակել Եմենը ու ապստամբներին զրկել անհրաժեշտ մատակարարումներից:
Սաուդյան Արաբիան Եմենի սահմանագծին կենտրոնացրել է մեծ քանակությամբ զրահատեխնիկա ու զինուժ՝ հնարավոր ցամաքային գործողությունների դեպքում այն Եմենի տարածք շարժելու նպատակով:
Եգիպտոսը պատարստակամություն է հայտնել օժանդակել Սաուդյան Արաբիային ու հարկ եղած դեպքում ցամաքային ուժեր տեղափոխել Եմեն:
ԱՄՆ-ն անմիջականորեն չի մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն կօժանդակի արաբական երկրներին