Ռազմական 

Իրաքի զորքերը վերսկսել են Տիգրիտի պաշարումը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իրաքի կառավարական ուժերն ու աշխարհազորայինները վերսկսել են ՒՊ խմբավորման վերահսկողության ներքո գտնվող Տիգրիտ քաղաքի պաշարումը:

 

Այդ մասին հայտնել է Իրաքի ՊՆ նախարար Խալիդ ալ- Օբեիդին, նշելով, որ կառավարական ուժերին հաջողվել է ամբողջությամբ պաշարել քաղաքը:

Միաժամանակ Իրաքի ռազմաօդային ուժերը շուրջ 25 ավիահարվածներ են հասցրել ԻՊ ահաբեկիչների դիրքերին:

ԱՄՆ ու դաշնակիցների օդուժը նպատակ ունի իրաքյան ուժերին օժանդակել՝ օդային հարվածներ իրականացնելով Տիգրիտում:

 

Քաղաքը, որ գտնվում է երկրի հյուսիս-արեւելքում ունի կարեւոր ռազմաստրատեգիական նշանակություն ու համարվում է նավթաբեր շրջաններց մեկը: Նրա գրավվման դեպքում,. Իրաքի կառավարական ուժերը կարող են հեշտությամբ շարժվել Մոսուլի ուղղությամբ, որը ահաբեկիչները հայտարարել են իրենց խալիֆաթի կենտրոնը:

 

Նույն շարքից