Երգչուհի Սելին Դիոնի եղբայրը՝ Դանիել Դիոնը, մահացել է քաղցկեղից, 59 տարեկանում։ Ինչպես գրում է Buzzfeed-ը, մահացել է հիվանդանոցում, ընտանիքի անդամներով շրջապատված։
Դանիել Դիոնին կհուղարկավորեն հունվարի վերջին։ Նշվում է, որ նա Դիոնների ընտանիքի 14 երեխաներից 8-րդն էր։
«Երաժշտություն արարել, ահա ինչն էր նրան իսկապես երջանիկ դարձնում։ Եղբայրս սոխակի ձայն ուներ»,-ասել է նա։
Ինչպես հայտնի է, երկու օր առաջ 73 տարեկանում քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո մահացել էր Սելին Դիոնի ամուսին ու մենեջեր Ռենե Անժելիլը։