Ռազմական 

Մարտի 19-ին վիրավորված զինծառայող Գոռի մոտ առկա է ոտքի ամպուտացիա. նրա վիճակը ծայրահեղ ծանր է. Yerkir.am

analitik.am

Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով ոտքի շրջանում վիրավորում ստացած Գոռ Հրաչի Դալմանյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Վիրավոր զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Նշենք, որ Գոռ Դարմանյանի ոտքն անդամահատվել է:



Վիրավորված զինծառայողի հայրենի Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին Գոռի մոտ են նրա հայրը, հորեղբայրը և հորեղբոր որդին:




«Անընդհատ զանգում, տեղեկանում ենք Գոռի վիճակից: Վիճակը կրիտիկակական է, նրա մոտ առկա է ոտքի ամպուտացիա, սակայն, բժիշկներն անում են ամեն ինչ, որ փրկեն կյանքը»,- ասել է քաղաքապետը:

Նույն շարքից