Ռազմական 

Եմենի շիա ապստամբները չեն պատրաստվում հանձնվել

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Եմենում իշխանության անցած շիա ապստամբները, չնայած Սաուդյան Արաբիայի ու Պարսից ծոցի երկրների օդուժի ավիահարվածներին, մտադիր չեն հանձնվել: Ապստամբները վերախմբավորելով իրենց ուժերը, հրետանի ու զինատեխնիկա են տեղափոխում Սաուդյան Արաբիայի սահմանամերձ շրջաններ, ինչպես նաեւ շարունակում են հարձակողական գործողությունները երկրի հարավում:

Ապստամբները նպատակադրվել են գրավել երկրի ռազմաստրատեգիական հանգույց համարվող Ադեն նավահանգստայի քաղաքը:

Ներկայումս նրանք գտնվում են Ադենից մոտ 100 կմ հեռավորության վրա:

 

Ավելի վաղ, Ադենի ծովածոց են մտել Եգիպտական ռազմանավերը, որոնք նպատակ ունեն շրջափակել Եմենը ու ապստամբներին զրկել անհրաժեշտ մատակարարումներից:

Սաուդյան Արաբիան Եմենի սահմանագծին կենտրոնացրել է մեծ քանակությամբ զրահատեխնիկա ու զինուժ՝ հնարավոր ցամաքային գործողությունների դեպքում այն Եմենի տարածք շարժելու նպատակով:

 

Եգիպտոսը պատարստակամություն է հայտնել օժանդակել Սաուդյան Արաբիային ու հարկ եղած դեպքում ցամաքային ուժեր տեղափոխել Եմեն:

ԱՄՆ-ն անմիջականորեն չի մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն կօժանդակի արաբական երկրներին:

 

Ներկայումս Սաուդյան օդուժը ավիահարվածներ է հասցնում շիա ապստամբների հենակետերի ու զինապահեստների ուղղությամբ:

 

 

Նույն շարքից