Ռազմական 

Ուկրաինական ուժայինները շուրջ 27 անգամ խախտել են հրադադարը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական ուժայինները Դոնբասի հակամարտության շփման գոտում առնվազն 27 անգամ խախտել են հրադադարը:

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ բասուրինը, նշելով, որ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է մեկ աշխարհազորային:

 

Նրա խոսքերով, ուկրաինական կողմը ականանետների ու տանկերի միջոցով Շիրոկինո բնակավայրից կրակ է բացել աշխարհազորայինների դիրքերին: Պեսկի ու Սպարտակ բնակավայրերից հրետակոծվել է նաեւ Դոնեցկի օդանավակայանն ու Գորլովկա քաղաքը:

 

Միաժամանակ ուկրաինական կողմը ավելի վաղ հայտարարել էր աշխարհազորայինների կողմից հրադադրի խախտման 8 արձանագրված դեպքերի մասին:

 

Նույն շարքից