Ռազմական 

Գրոհայինները Թուրքիայի տարածքից հարձակում են ձեռնարկել Սիրիայի Ւդլիբ քաղաքի ուղղությամբ

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Թուրքական սահմանը հատած հազարավոր գրոհայիններ հարձակում են սկսել Սիրիայի Իդլիբ պրովինցիայում ու շարժվել քաղաքի ուղղությամբ: Ներկայումս քաղաքի շրջանում ընթանում են լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

 

Միաժամանակ մարտական ավարի բաժանման շուրջ տարաձայնությունների հետեւանքով Բուսրա Շամ քաղաքում մարտեր են ծավալվել նաեւ Ան-Նուսրա ու Սիրիայի միացյալ բանակ շարժման գրոհայինների միջեւ:

 

Թուրքիան շարունակում է հովանավորել Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտնչող գրոհայիններին ու բացահայտում իր նկրտումները Սիրայի որոշ տարածքների, մասնավորապես՝ Լաթաքիայի նկատմամբ իր հավակնությունների մասին:

Թուրքիան նպատակ ունի Ասադի վարչախմբի տապալումից հետո, օկուպացնել վերոհիշյալ շրջանը:

 

Նույն շարքից