Ռազմական 

Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, արձակել է 1500 կրակոց

analitik.am

Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն արտառոց դեպքեր չեն գրանցվել: ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ գիշերը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, արձակել է 1500 կրակոց: «Կրակոցներ պարբերաբար եղել են, հրադադարի ռեժիմը խախտել են, բաց վիճակը այժմ հանգիստ է, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները իրականացնում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը», - նշել է նա:



Սահմանին՝ ՀՀ հատվածում, գիշերը ևս համեմատաբար հանգիստ էր վիճակը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ վիճակը համեմատաբար հանգիստ է, քիչ կրակոցներ են եղել:

Նույն շարքից