Սիրիայի կառավարական ուժերը հակահարձակման են անցել սիրիացի զինյալների գրաված Իդլիբ քաղաքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ԶԼՄ-ների՝ հակառակորդի դիրքերի ուղղությամբ ուժեղ հրթիռա - հրետանային կրակ է բացված: Դրանից հետո ակնկալվում է գրոհի գործողություն:
Իսլամիստները 100 հազար բնակիչ ունեցող Իդլիբը երկրի հյուսիս-արևմուտքում գրավել էին շաբաթ օրը` մարտի 28-ին: Այդ ժամանակ մի քանի հազար զինյալ հարձակվել էր քաղաքի վրա, և բանակի ուժերը նահանջել էին ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքից: