Ռազմական 

Վրաստանը ամռանը համատեղ զորավարժություններ կիրականացնի ՆԱՏՕ-ի հետ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ամռանը Վրաստանում կիրականացվեն ՆԱՏՕժ-ի հետ համատեղ զորավարժություններ: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի հարավ-կովկասիան գործերի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս ապատուրայը, նշելով, որ  Վրաստանում զորավարժությունների շրջանակում կկազմավորվի ուսումնական համատեղ կենտրոն, որի աշխատանքներին կօժանդակեն ալյանսի մասնագետները:

ՆԱՏՕ զինվորական հատուկ խումբ է կազմավորել, որոնք առաջիկայում ժամանելու են Վրաստան ու կազմակերպելու ուսումնական  կենտրոնի կազմավորման աշխատանքները:

Վերջում նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն հարգելով Վրաստանի տարածքային ամբողջականությունն, միջազգային ատյաններում որոշակի գործողություններ կիրականացնի, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն վիճելի տարածքներից:

 

Նույն շարքից