Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Միջազգայի կոալիցիայի օդուժի հարվածների հետեւանք վերջին 5 օրվա ընթացքում ռմբակոծության զոհ են դարձել 37 մարդ, վիրավորվել է ավելի քան 150 քաղաքացի:
Այդ մասին հայտնել են Եմենի առողջապահության նախարարությունից:
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ միջազգայի օդու-ը այսօր կրկին վերսկսել է Սանայի ռմբակոծությունը, ինչի հետեւանքով քաղաքում առկա են զգալի ավերվածություններ:
Ավելի վաղ, Ադենի ծովածոց են մտել Եգիպտական ռազմանավերը, որոնք նպատակ ունեն շրջափակել Եմենը ու ապստամբներին զրկել անհրաժեշտ մատակարարումներից:
Սաուդյան Արաբիան Եմենի սահմանագծին կենտրոնացրել է մեծ քանակությամբ զրահատեխնիկա ու զինուժ՝ հնարավոր ցամաքային գործողությունների դեպքում այն Եմենի տարածք շարժելու նպատակով:
Եգիպտոսը պատարստակամություն է հայտնել օժանդակել Սաուդյան Արաբիային ու հարկ եղած դեպքում ցամաքային ուժեր տեղափոխել Եմեն:
ԱՄՆ-ն անմիջականորեն չի մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն կօժանդակի արաբական երկրներին:
Ներկայումս Սաուդյան օդուժը ավիահարվածներ է հասցնում շիա ապստամբների հենակետերի ու զինապահեստների ուղղությամբ:
Իսպանիան նոր պատժամիջոցներ է կիրառել ռուս քաղաքացիների նկատմամբ