Ռազմական 

Ինձ վրա չջղայնանաք… Հակառակորդի կողմն անցած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի նամակը՝ ծնողներին

analitik.am

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանը ծնողներին ուղարկված նամակում խնդրելէ իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում ասել է Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Ինչպես նաև փոխանցեց, որ մայրը եկել էր գյուղապետարանում նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի:



«Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարևանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել է գյուղապետը:



Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել է. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»:

Նույն շարքից