Ռազմական 

Հարավային ռազմական օկրուգի զենիթայինները Հայաստանում օդային թիրախների հետմղում են մշակում

analitik.am

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի ստորաբաժանումները դաշտային հավաքներ են սկսել ծովի մակարդակից ավելի քան 1 500 մ բարձրության վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:



«Ուսումնական մմիջոցառումներին ներգրավված է զենիթա-հրթիռային ստորաբաժանումների մոտ 300 զինծառայող: Դաշտային զորավարժություններում պայմանական հակառակորդի մենակ և խմբային օդային թիրախների հարձակումների հետմղման մարզումներ կանցկացվեն, որոնց ընթացքում զինծառայողները ավելի քան 100 տակտիկական առաջադրանք կկատարեն առանց մարտական կրակոցների, ակտիվ աղմկալի միջամտությունների, ինչպես նաև հակալոկացիոն հրթիռների գործածության պայմաններում»,- ասվում է Հարավային ռազմական օկրուգի հաղորդագրության մեջ:



ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներն այնուհետև կուղևորվեն Կապուստին Յար պոլիգոն զորավարժությունների, որտեղ մարտական հրաձգություններ կլինեն:

Նույն շարքից