Ռազմական 

Թուրքական ռմբակոծիչները Սիրիայում ավիահարվածներ են իրականացրել ԻՊ ահաբեկիչների հենակետերին

Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայում գտնվող ԴԱԻՇ-ի դիրքերին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիրիայից արձակված արկն ընկել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քիլիս նահանգում։

Ընդհանուր առմամբ Քիլիսում ընկել է երեք արկ, որոնցից երկուսն ընկել են ամայի տարածքներում։ Մյուս արկն առավոտյան ժամը 09:30-ին ընկել է դպրոցի տարածքում, ինչի հետևանքով եղել են զոհեր ու վիրավորներ։ Վիրավորներին տեղափոխել են Քիլիսի պետական հիվանդանոց։

Թուրքիայի զինված ուժերը հարվածել են այն հատվածին, որտեղից արձակվել են արկերը։

Նույն շարքից