Ռազմական 

Գերմանիան բացառել է Սիրիայում ցամաքային գործողությունների տարբերակը

Արևմուտքի երկրները չպետք է ցամաքային զորքեր ուղարկեն Սիրիա՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Bild պարբերականի հետ հարցազրույցում։

«Ներկա վիճակում արևմտյան ցամաքային զորքերը կլինեն սխալ պատասխան։ Մենք պետք է սովորեցնենք և զինենք տեղի ուժերին, ինչպես Իրաքում։ Նրանք կարող են հաղթանակի դեպքում ստանձնել անվտանգության համար երկարաժամկետ պատասխանատվություն։ Բացի դրանից՝ մենք նոր ենք մեր հետախույզ «Տորնադո» օդանավերն ուղարկել հակամարտության շրջան։ Այդ քայլը տեղին էր և ճիշտ»,- ասել է նախարարը։

Գերմանիայի կառավարության անդամները նախկինում բազմիցս բացառել են Սիրիա ցամաքային զորքերի ուղարկման հնարավորությունը։

Նույն շարքից