Ռազմական 

ԵԱՀԿ. Դոնեցկի աշխարհազորայինները ամբողջապես վերահսկում են Շիրոկինոն ու Մարիուպոլի մերձակայքը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հաստատել է տեղեկությունները, որ Դոնեցկի աշխարհազորայինները ամբողջությամբ իրենց վերահսկողությունն են հաստատել Շիրոկինո բնակավայրի ու Մարիուպոլ քաղաքի մատույցներում:

 

ԵԱՀԿ ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրիկիվայի հաղորդմամբ, ուկրաինական կողմը գտնվում է Շիրոկինոյի մոտ, սակայն բնակավայրն ամբողջապես վերահսկում են աշխարհազորայինները:

 

Բնակավայրը գտնվում է շփման գծում: ԵԱՀԿ դիտորդները հայտնել են, որ աշխարհազորայինները չեն թույլատրել իրենց մտնել Շիրոկինո, պատճառաբանելով, որ դա կատարվել է վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումներից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից