Առողջապահություն 

Այսպիսով մահացածների ընդհանուր թիվը հասավ 16–ի

Հունվարի 17–ին H1N1 վարակով մահացած երկու հիվանդները 60 տարեկան տղամարդիկ են, նրանք մահացել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԱՆ մամուլի ծառակությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացած երկու հիվանդները բժշկական կենտրոն են ընդունվել հունվարի 9-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։ Երկուսին էլ անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարք։ Նրանցից մեկն ունեցել է նաեւ սիրտթոքային ծանր անբավարարություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Այսօրվա դրությամբ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար: Այսպիսով մահացածների ընդհանուր թիվը հասավ 16–ի։

Նույն շարքից