Ռազմական 

Միացյալ նահանգները հրթիռակոծել են Եմենի մայրաքաղաքը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ամերիկյան ռազմանավը թեւավոր հրթիռներից ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանան:

Ինչպես հաղորդում է ռազմականն աղբյուրը, ամերիկյան ռազմանավարը մասնակցել են նաեւ Սանայի դեմ կոալիցիայի ավիահարվածներին՝ ռմբակոծելով ապստամբների ամրացված հրթիռային հենակետը:

 

Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ արաբական երկրների օդուժին չի հաջողվել զգալի կորուստներ պատճառել հակառակորդին:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ չի մասնակցելու Եմենի դեմ արաբական կոալիցիայի երկրների ռազմական գործողություններին:

 

Ադենի ծովածոց են մտել Եգիպտական ռազմանավերը, որոնք նպատակ ունեն շրջափակել Եմենը ու ապստամբներին զրկել անհրաժեշտ մատակարարումներից:

Սաուդյան Արաբիան Եմենի սահմանագծին կենտրոնացրել է մեծ քանակությամբ զրահատեխնիկա ու զինուժ՝ հնարավոր ցամաքային գործողությունների դեպքում այն Եմենի տարածք շարժելու նպատակով:

 

Եգիպտոսը պատարստակամություն է հայտնել օժանդակել Սաուդյան Արաբիային ու հարկ եղած դեպքում ցամաքային ուժեր տեղափոխել Եմեն:

ԱՄՆ-ն անմիջականորեն չի մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն կօժանդակի արաբական երկրներին:

 

Ներկայումս Սաուդյան օդուժը ավիահարվածներ է հասցնում շիա ապստամբների հենակետերի ու զինապահեստների ուղղությամբ:

 

Նույն շարքից