Ռազմական 

ԻՊ գրոհայինները գրավել են Դամասկոսի Յարմուկ թաղամասը

analitik.am

 

«Իսլամական պետություն» խմբավորումը գրավել է Սիրիայի մայարաքաղաքի Յարմուկ թաղամասի մի մասը: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն: Իր հերթին AFP-ին այս մասին հայտնել է Պաղեստնի ազատագրման կազմակերպության Դամասկոսի մասնաճյուղը: Նրանց խոսքով՝ գրավված է Յարմուկի արևմտյան մասը:

 

Այլ աղբյուրներ հայտնել են, որ Յարմուկի որոշ հատվածներ գնդակոծվում են, սակայն կարծիք են հայտնել, թե դա կարող են լինել նաև Սիրիայի կառավարական ուժերը:

 

Յարմուկը Դամասկոսի արվարձաններից է, որտեղ տեղակայված է պաղեստինցի փախստականների ճամբարը: Սիրիայի հակամարտությունից հետո Յարմուկում 18 հազար փախստական է մնացել:

 

Նույն շարքից