Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը վստահ է, որ այս տարի Օսկարի մրցանակաբաշխությանը Լեոնարդո դի Կապրիոն մեծ հաջողություն կունենա, հայտնում է usmagazine.com-ը։
Ուինսլեթի կարծիքով՝ այս անգամ Դի Կապրիոն վերջապես կստանա արձանիկը, և որ բոլորն են դա ցանկանում Դի Կապրիոյին:
Այս տարի Դի Կապրիոն Օսկարի է ներկայացվել արդեն հինգերորդ անգամ՝ «Փրկվածը» ֆիլմում իր դերակատարման համար:
Հիշեցնենք, որ Ուինսլեթն ու Դի Կապրիոն 1997 թվականին միասին նկարահանվել են «Տիտանիկ», իսկ 2008-ին «Փոփոխությունների ճանապարհը» ֆիլմերում: