Ռազմական 

ԴԺՀ. Դեբալցեւոյում ռուսական զինվորականների առկայության պնդումները պրովակացիոն բնույթ են կրում

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դեբալցեւոյում ռուսական զինվորականների առկայության մասին բոլոր պնդումները պրովակացիոն բնույթ են կրում:

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, Նշելով, որ Դեբալցեւոյի ազատագրման մարտերին ռուսական զինված ուժերը մասնակցություն չեն ունեցել:

 

Ավելի վաղ ուկրաինական կողմը պնդել էր, որ Դեբալցեւոյի ու Դոնեցկի օդանավակայանի համար մղվող մարտերում Լուգանսկի ու Դոնեցկի աշխարհազորայինների գործողությունները կարգավորել ու ղեկավարել են ռուս զինվորականները:

 

Բասուրինը այդ լուրերը համարելով զուտ պրովոկացիա, միաժամանակ ավելացրել է, որ ուկրաինական կողմում ռազմական գործողություներին ներգրավված են եղել ամերիկյան ու եվրոպական վարձկաններ, մասնավորապես՝ հատուկջոկատայիններ:

Բացի այդ ռուսական զինուժի ռազմական գործողությունների մասնակցության պնդումները բազմիցս հերքվել է պաշտոնական Կրեմլի կողմից:

 

 

 

 

Նույն շարքից