Ռազմական 

Սիրիայի Կալյամունի շրջանում վերսկսվել են ռազմական գործողությունները

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA-News գործակալությունը, Սիրիայի Կալյամունի շրջանում վերսկսվել են ռազմական գործողությունները Իսլամական ճակատ ու ԻՊ-ի գրեհայինների միջեւ: Ալ-Մհասա բնակավայրում ԻՊ-ի ահաբեկիչներին հաջողվել է գրավել Ալ Քսեյր հենակետն ու գերեւարել Իսլամական ճակատի մի շարք հրամանատարներին ու 20 զինյալների, որոնք մահապատժի են ենթարկվել:

 

Ան-Նուսրա խմբավորման ղեկավարները հայտարարել են ընդհանուր մոբիլիզացիա Կալյումանի շրւանում ԻՊ-ի հարջակումները հետ մղելու համար: Նման քայլի նրաք դիմել են այն բանից հետո , երբ իսլամականները գրավել են Վադի-Միրա բնակավայրն ու գերեւարել խմբավորման հրամանատարներին:

Դարա պրովինցիայում շարունակվում են մարտերը Ջալմա բնակավայրի մոտակայքում Ան-Նուսրայի ու ահաբեկչական խմբավորումների միջեւ, այդ թվում գրոհային Աբու-Թուրաբ մականվամբ հրամանատարի գլխավորած խմբավորման դեմ: Մարտերի ընթացքում կողմերն օգտագործել են ականանետներ ու ծանր հրետանի:

 

 

Հալեպի շրջանում մարտերը սիրիական կառավարական զորքերի ու ահաբեկչական խմբավորումների միջեւ շարունակվում են պաղեստինյան Հանդարաթ ճամբարի շրջակայքում: Արդյունքում կառավարական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել մի շարք հենակետերում: Մարտերին մասնակցել են ռազմաօդային ուժերն ու հրետանին:

 Ալ-Բրեյջի շրջանի արեւլյան մասում մարտերը շարունակվում են Կաստելո քաղաքի մոտակայքում, որի ժամանակ կառավարական զորքերը գրավել են քաղաքին մոտակա բոլոր կարեւոր բարձունքները:

 

Այ-Արաբ շրջանում շարունակվում են մարտերը ԻՊ-ի ահաբեկիչների ու քրդական աշխարհազորայինների միջեւ, որ ընթացքում ոչնչացվել է թշնամու զինամթերքի խոշոր պահեստը:

 

 

 

 

Նույն շարքից