Ռազմական 

ՊԲ զինծառայողի տեսաուղերձի հրապարակմամբ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է մարդասիրական իրավունքի նորմերը. ԼՂՀ ԱԳՆ

analitik.am

Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ, որոնցից առաջինը ցուցադրվել է նրան գերեվարելու հենց հաջորդ օրը, ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 13-րդ հոդվածը՝ ռազմագերիների հետ վարվելակերպի մասին, որը ռազմագերիներին պաշտպանում է ամբոխի հետաքրքրասիրություններից։



Այս մասին հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ news.am կայքի հարցին ի պատասխան։



«Ժնևի կոնվենցիաներին միացած երկրները  պարտավորվում են ամեն պարագայում պահպանել և ստիպել պահպանել կոնվենցիայի դրույթները։ Ադրբեջանի դեպքում այդ դրույթը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հումանիտար իրավունքի խախտումը Ադրբեջանի համար արդեն սիստեմատիկ բնույթ է կրում։



Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բացահայտ արհամարհանքը մարտահրավեր է միջազգային հանրությանը, քանի որ միջազգային հանրությունը պատասխանատու է դրանց պահպանման համար»,-ասել են ԼՂՀ ԱԳՆ-ից։

Նույն շարքից