Ռազմական 

Ապստամբների տանկային շարասյունը մտել է Ադեն

analitik.am

Եմենի շիա ապստամբների տանկային շարասյունը նախօրեին ներխուժել է Ադեն նավահանգստային քաղաքը:

Չնայած միջազգային օդուժի հարվածներին, շիա ապստամբների հաջողվել է կոտրել գրոհայինների դիմադրությունն ու մտնել Ադեն:

Ապստամբների զորաջոկատները, տանկերի ու ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ մարտերից հետո գրավել են Ադենի Աքսար թաղամասը:

 

Ահաբեկված բնակիչները շարժվում են նավահանգիստ՝ նպատակ ունենալով լքել երկրի տարածքը:

Ադենը Եմենի հարվային դարպասն է եւ ունի ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն: այս նավահանգստից են իրականացվում մի շարք կարեւոր բեռնափոխադրումներ ու նավթի առաքումներ:

 

 

Ավելի վաղ Ադենի ծովածոց են մտել Եգիպտական ռազմանավերը, որոնք նպատակ ունեն շրջափակել Եմենը ու ապստամբներին զրկել անհրաժեշտ մատակարարումներից:

Սաուդյան Արաբիան Եմենի սահմանագծին կենտրոնացրել է մեծ քանակությամբ զրահատեխնիկա ու զինուժ՝ հնարավոր ցամաքային գործողությունների դեպքում այն Եմենի տարածք շարժելու նպատակով:

 

Եգիպտոսը պատարստակամություն է հայտնել օժանդակել Սաուդյան Արաբիային ու հարկ եղած դեպքում ցամաքային ուժեր տեղափոխել Եմեն:

ԱՄՆ-ն անմիջականորեն չի մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն կօժանդակի արաբական երկրներին:

 

Ներկայումս Սաուդյան օդուժը ավիահարվածներ է հասցնում շիա ապստամբների հենակետերի ու զինապահեստների ուղղությամբ:

 

 

 

Նույն շարքից