Ռազմական 

Սիրիայի Դարա պրովինցիայում Ան-Նուսրա խմբավորման գրոհայինները նոր հարձակում են ձեռնարկել

analitik.am

Սիրիայի Դարա պրովինցիայում Ան-Նուսրա խմբավորման գրոհայինները նոր հարձակում են ձեռնարկել Հորդանանի սահմանակետում գտնվող սիրիական կառավարական վերջին հենակետ Ան-Նասիբի դեմ:

Սիրիական կառավարական ուժերը, ստիպված են եղել նահանջել: Գրոհայիններին օժանդակել են նաեւ հորդանանյան զինված ուժերը՝ թուլյատրելով նրանց ազատ տեղաշարժը:

 

Իրավիճակը պայթունավտանգ է Դամասկոսի Յարմուկ պաղստինյան գաղթականների ճամբարում: Նախօրեին ԻՊ գրոհայիններին հաջողվել էր զավթել ճամբարը, սակայն, այսօր ան-Նուսրայի գրոհայինները վերագրավել են ճամբարը, իսկ ԻՊ ահաբեկիչները նոր ուժեր են տեղափոխել Յարմուկի ուղղությամբ:

 

Միաժամանակ Ան-Նուսրայի գրոհայինները հարձակում են ձեռնարկելԱթ-Թադամուն թաղամասի ուղղությամբ: Սիրիական հրետանին ու օդուժը դիմել են համարժեք գործողությունների՝ ետ շպրտելով հակառակորդին:

Իսլամիստները հարձակվելով տեղի հիվանդանոցներից ուղղությամբ, առեւանգել են բժշկական անձնակազմին, որոնց գտնվելու վայրն անհահյտ է:

 

 

Նույն շարքից