Ռազմական 

Ջեշ ալ-Իսլամ խմբավորման ահաբեկիչները հարձակման են անցել սիրիական ռազմաբազայի ուղղությամբ

analitik.am

 

Սիրիայի Արեւելյան Ղութ պրովինցիայում արյունալի մարտեր են ընթացել ԻՊ գրոհայինների ու կառավարական զորամիավորումների միջեւ: Մարտերն առժամանակ դադարել են սիրիական օդուժի հարվածներից հետո:

 

Ջեշ ալ-Իսլամ խմբավորման ահաբեկիչները հարձակման են անցել սիրիական ռազմաբազայի ուղղությամբ: Ողջ օրվա ընթացքում այստեղ արյունալի մարտեր են տեղի ունեցել:

 

Սիրիական օդուժն ու հրետանին հրետակոծել է Զաբադայինում տեղակայված գրոհայինների դիրքերը:

Հալեպի հյուսիսում ընթանում են դիրքային մարտեր, էական փոփոխություններ չեն գրանցվել:

Թել-Թամպ շրջանում շուրջ 38 օր շարունակվում է մարտերը ԻՊ գրոհայինների ու քուրդ աշխարհազորայինների միջեւ:

Այսօր քրդերին հաջողվել է ազատագրել Թել-Նուսրի բնակավայրը: Աշխարհազորայիններին օժանդակել է սիրիական օդուժն ու հրետանին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից