Ռազմական 

Կանադան մոտ ապագայում օդային գործողություններ կսկսի Սիրիայում

analitik.am

Կանադայի ռազմաօդային ուժերը մոտ ապագայում կսկսեն ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերը, հայտնել է կանադական միավորված օպերատիվ խմբավորման գեներալ Դենիել Կոնստեբլը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 


«Այս պահին մենք պատրաստվում ենք ընդլայնել մեր առաքելությունը, և կոալիցիայի այլ մասնակիցների հետ քննարկում ենք կանադական ՌՕՈւ-ի դերը Սիրիայում»,- ասել է Կոնստեբլը՝ նշելով, որ կանադական կործանիչներն առաջին թռիչքները կսկսեն իրականացնել մոտ ապագայում։

 


Գեներալի խոսքով՝ վերջին 10 օրում կանադական ՌՕՈւ-ն 6 անգամ մասնակցել է Իրաքում տարբեր գործողությունների։

Նույն շարքից