Ռազմական 

Պատժամիջոցների դադարեցման պայմաններում Ռուսաստանը Իրանին կտրամադրի C-300 հրթիռային համակարգեր

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ ԵՄ-ի ու ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների չեղարկման դեպքում Ռուսաստանը կարող է իսլամական երկրին տրամադրել C-300 հրթիռային համակարգեր:

 

Նախօրեին Լոզանում վեցնյակի ու Իրանի բանակցություններում կողմերը համաձայնության են եկել միջուկային ծրագրի մի շարք առանցքային կետերում:

 

Ուստի, մոտ ժամանակներում սպասվում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում:

 

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել նաեւ Իրանի զենք ձեռք բերելու սահմանափակումներ:

 

Նրա խոսքերով, նման պարագայում Ռուսաստանը կարող է վերանայել նախկին բանակցությունների արդյունքներն ու փոխշահավետ պայմաններում Իրանին տրամադրել հրթիռային համակարգեր, որի ձեռքբերմամբ շահագրգռված է նաեւ իսլամական պետությունը:

 

Նույն շարքից