Ռազմական 

ՄԱԿ-ի տվյալներով Եմենի ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, վերջին երկու շաբաթվա ընթացքում Եմենում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ:

 

Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հանձնախմբի քարտուղար Վալերի Ամոսի զեկույցում:

Քարտուղարը իր անհանգստությունը հայտնելով Եմենում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, բոլոր միշազգային ուժերին ու շահագրգիռ կողմերի կոչ է արել իրենց ուժերնը ներդնել տարածաշրջանում երեխաների, ծերերի ու կանանց իրավունքների պաշտպանության գործընթացում, որոնք տուժում են հակամարտության պատճառով:

 

Զեկույցի համաձայն, վերջին օրերի տեղեկությունների համաձայն Եմենում զոհվել է 519 խաղաղ բնակիչ, որից 90՝ երեխաներ են:

 

Բացի այդ երկրի միլիոնավոր քաղաքացիներ գտնվում են սարսափի ու անորոշության մեջ, իսկ հազարավոր մարդիկ արտագաղթել են Սոմալի ու Ջիբութի:

 

Վերջում նա նշել է, որ ՄԱԿ- ու Կարմիր խաչի աշխատակիցները, վտանգելով կյանքը, շարունակում են Եմեն հասցնել հումանիտար օգնություն ու գեներատորներ ջրի մաքրման համար, ավելացնելով, որ Եմենում կարող է սկզբնավորվել համաճարակներ ու հիվանդություններ:

Նույն շարքից