Ռազմական 

Շիա ապստամբները զավթել են Եմենի ռազմաօդային բազաներն ու հրթիռները

analitik.am

Շիա ապստամբները վերահսկողություն են հաստատել Եմենի ռազմաօդային ուժերի ու բալիստիկ հրթիռային համակարգերի նկատմամբ

 

Միջազգային օդուժի նպատակն ապստամբների ռազմական հենակետերի, զինապահեստների, ծանր տեխնիկայի ոչնչացումն է

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ- Ջուբեյրը, նշելով, որ դեռեւս պատմության մեջ չի գրանցվել դեպք, երբ գրոհայինները վերահսկեն բալիստիկ հրթիռները:

 

Նրա խոսքերով միջազգային օդուժի նպատակը ապստամբների ռազմական հենակետերի, զինապահեստների, ծանր տեխնիկայի ոչնչացումն է:

Դեսպանը ժխտել է ապստամբների խաղաղ բնակչության ավիահարվախներ հասցնելու ապստամբների պնդումներ:

 

Սակայն իրականությունը ապացուցում է հակառակը:

ՄԱԿ-զեկույցի համաձայն, վերջին օրերի տեղեկությունների համաձայն Եմենում զոհվել է 519 խաղաղ բնակիչ, որից 90՝ երեխաներ են:

 

Բացի այդ երկրի միլիոնավոր քաղաքացիներ գտնվում են սարսափի ու անորոշության մեջ, իսկ հազարավոր մարդիկ արտագաղթել են Սոմալի ու Ջիբութի:

 

Վերջում նա նշել է, որ ՄԱԿ- ու Կարմիր խաչի աշխատակիցները, վտանգելով կյանքը, շարունակում են Եմեն հասցնել հումանիտար օգնություն ու գեներատորներ ջրի մաքրման համար, ավելացնելով, որ Եմենում կարող է սկզբնավորվել համաճարակներ ու հիվանդություններ:

Նույն շարքից