Ռազմական 

ԱՄՆ-ը ցանկանում է Եվրոպան վերածել նոր Աֆղանստանի. Զորքերի տեղաբաշխումները շարունակվում են

analitik.am

ԱՄՆ-ը մտադիր է առաջիկայում լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայել Արեւելյան Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ-ի ու Ուկրաինայի իր դաշնակիցներին իր օժանդակությունը ցուցադրելու նպատակով:

 

Այդ մասին հայտնել է ամերիկյան ցամաքային զորքերի գեներալ Դենիս Վիան, նշելով, որ 3-րդ ցամաքային դիվիզիայի 2-րդ բրիգադի զինծառայողները կտեղաշարժվեն տարածաշրջան զինավարժություններին մասնակցելու ու ռուսական ագրեսիային դիմագրավելու համար:

 

Զորավարժությունները նախատեսվում են աշնանը, որին մասնակցելու են հարյուրավոր տանկեր, զրահատեխնիկա, որոնց հիմնական մասը տեղակայվելու է Թստոնիայի Ռուսստանի հետ սահմանային շրջաններում:

Միաժամանակ Միացյալ նահանգները մարտ ամսից Լատվիա են շարժել մեծ քանակությամբ տանկեր, զրահատեխնիկա, ուղղաթիռներ ու բեռնատարներ:

 

 

Նույն շարքից