Ռազմական 

ԻՊ գրոհայինները Դամասկոսից 8 կմ հեռավորության վրա են գտնվում

analitik.am

Սիրիայում վերջին ամիսներին ստեղծվել է լարված իրավիճակ: Գարնան սկզբից ջիհադիստները մի շարք ռազմական հաջողություններ են արձանագրել: Մասնավորապես Ան-Նուսրա խմբավորման գրոհայինների հաջողվել է գրավել ստրատեգիական կարեւոր շնանակություն ունեցող Իդլիբ պրովինցիան, իսկ ԻՊ գրոհայինները հայտնվել են Դամասկոսի մատույցներում:

 

Միաժամանակ ԻՊ գրոհայինները զավթել են պաղեստինյան գաղթականների Յարմուկ ճամբարն, որը Դամասկոսից 8 կմ հեռավորության վրա է գտնվում: Յարմուկի 150 հազար գաղթականների զգալի մասը լքելով ճամբարը, տարհանվել է Հորդանան ու Լիբանան: ԻՊ ահաբեկիչները Յարմուկում պլացդրմ են փեւավորում՝ Դամասկոսի դեմ հարձակում ձեռնաչկելու համար:

 

Բաշար Ասադի բնորոշմամբ, ԱՄՆ-ն երկակի ստանդարտներ է իրագործում Սիրիայում: Միջազգային կոալիցիայի օդուժի հարվածները էական փոփոխություն չեն մտցրել ռազմական գործողություններում, ԻՊ խմբավորումը շարունակում է բարգավաճել Սիրիայում ու չի կորցրել իր ռազմունակությունը: Նրա խոսքերով,Իրաքում նկատելի են միջազգային օդուժի հարվածների արդյունքներըայնինչ Սիրիայում՝ոչ:

Փաստորեն արեւմուտքը նպատակադրվել է ահաբեկիչներին դեռեւս օգտագործել Բաշար Ասադի դեմ պայքարում:

 

Ներկայումս Ասադի վարչախմբին փրկում է այն հանգամանքն, որ Սիրիայի ըննդիմադիր ուժերն ու ահաբեկչական խմբավորումները կառավարական ուժերի դեմ պայքարելուն զուգընթաց, շարունակում են ռազմական գործողությունները միմյանց միջեւ:

 

Պաղեստինյան Յարմուկ ճամբարը ԻՊ գրոհայինները գրավել են ոչ թե սիրիական կառավարական զորքերց, այլ իրենց հակակառակորդ գրոհային խմբավորումներից:

 

Հատկանշական է, որ Յարմուկի մարտերին ԻՊ գրոհայիններին օժանդակել են նրա ոխերիմ թշնամի համարվող Ան-Նուսրա խմբավորման գրոհայինները, ինչն ապացուցում է Սիրիայում խառնաշփոթի մասին: ԱՆ-Նուսրա խմբավորումն ու Սիրիայի կառավարական ուժերը համարվում են ԻՊ ահաբեկիչների ամենաոխերիմ թշնամիները:

 

Նույն շարքից