Ռազմական 

Եմենի ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ

analitik.am

 

Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային օդուժի ռմբակոծությունների արդյունքում Եմենում զոհվել է առնվազն 9 մարդ: Ավիահարվածները հասցվել են Սանայի արեւելքում տեղակայված Խաջար Ուքաշ բնակավայրի ուղղությամբ: Ավիահարվածից տուժել են նաեւ 20 խաղաղ բնակիչ:

 

Ներկայումս տեղի բնակիչները փորձում է փլատակների տակից դուրս բերել տուժածներին: Զոհերի թիվը կարող է աճել շտապօգնության մեքենաների բացակայության պատճառով:

 

Եմենի շիա ապստամբները չեն պատրաստվում հանձնվել:

Ավելի վաղ նրանք գրավել էին Ադեն նավահանգիստն ու զրահատեխնիկա կենտրոնացրել Սաուդյան Արաբիայի դահմանային շրջաններում:

Ապստամբները վերահսկում են երկրի գրեթե բոլոր ռազմաստրատեգիական հանգույցները:

 

 

 

Նույն շարքից