Մշակույթ 

Լեդի Գագան արժանի չէ այդ անվանակարգում առաջադրվելուն․ Լինդա Փերի

Ամերիկյան 50-ամյա ռոք երգչուհի Լինդա Փերրին մի քանի ժամ առաջ մի շարք թվիթներ էր գրել, որտեղ իր կասկածներն էր արտահայտել «Օսկար» մրցանակաբաշխությունում «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում Լեդի Գագայի թեկնածության առաջադրման կապակցությամբ, գրում է Variety-ն:

Լեդի Գագան այդ անվանակարգում հիշատակվել է Til It Happens To You երգի համար, որը ձայնագրվել է Դայանա Ուորենի հետ։

Փերիի խոսքով, Լեդի Գագան արժանի չէ այդ անվանակարգում առաջադրվելուն:

«Նա ընդամենը մի քանի բառեր է վերաշարադրել Ուորենի հեղինակած երգից: Դա բավակա՞ն է, հեղինակ լինելու համար: Ինձ թվում է՝ ոչ»:

 

Նույն շարքից