Ռազմական 

Ամերիկյան զրահատեխնիկան ռմբակոծել է Մարիուպոլի մերձակայքը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի աշխարհազորայինների հաղորդմամբ, ուկրաինական ուժայինները Մարիուպոլի մոտ գտնվող Շիրոկինո բնակավայրը ռմբակոծել են ամերիկյան տանկերի օգնությամբ:

 

Ուկրաինական ուժայինները աշխարհազորայինների դիրքերը ռմբակոծել են հզոր ամերիկյան տանկերից, որն մինչ այժմ բացակայել էր նրանց ռազմական արսենալում:

 

Հայտնի է դարձել, որ մարտերին ուկրաինացիները կիրառում են ամերիկյան Սեւ հովազ կոչվող ծանր տանկերը, որոնք ահռելի ավերվածություն են առաջացնում աշխարհազորայինների դիրքերում:

Միաժամանակ Շիրոկինոն հրետակոծվում է 120 միլիմետրանոց հրետանու, ականանետների ու դիպուկահարների կողմից: Աշխարհազորայինների պնդմամբ՝ ուկրաինական ուժայիններն օգտագործում են արտասահմանյան զինատեխնիկա:

 

 

Նույն շարքից