Ռազմական 

Նախազգուշացում Իրանին. ԱՄՆ-ը փորձարկել է հզոր հակաբունկերային ռումբը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Պենտագոնը իրականացրել է իր ռազմական պոտենցիալում առկա ամենահզոր հակաբունկերային ռումբի փորձարկումն, որ ի վիճակի է ոչնչացնել նույնիսկ ամենաամրացված միջուկային շինությունը:

 

Այսպիսով Վաշինգտոնը ցուցադրում է, որ Իրանի միջուկային համաձայնագրի չկատարման դեպքում կարող է դիմել այլընտրանքյին միջոցների:

 

 

Լրատվամիջոցների կարծիքով, այն դեպքում , երբ Օբաման ձգտում է բանակցությունների միջոցով նորմալացնել հարաբերությունները Իրանի հետ, Պենտագոնը որոնում է հարցի լուծման այլընտրաքային միջոցներ, ուստի շարունակում է հակաբունկերային ռումբի արդիականացման աշխատանքները:

 

, իսկ ռումբը հաջողությամբ փորձարկվել է հունվարի կեսերին Միսուրի նահանգի փորձարարական հրապարակում:

Հիշեցնենք, որ Լոզանում ընթացող բանակցությունների արդյունքում Իրանի ու վեցնյակի միջեւ միջուկային ծրագրի վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերվել:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ միջուկային համաձայնագիրը էական ազդեցություն չի ունենալու Իրանի հետ հարաբերությունների վրա:

 

Նույն շարքից