Ռազմական 

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՔԴԵԴ-ի շրջանավարտների հետ

analitik.am

Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների և հաստատության շրջանավարտների հետ:



Հանդես գալով ողջույնի խոսքով և պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը առկա մարտահրավերների պայմաններում:



Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն ու ռազմավարությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչ: Սեյրան Օհանյանը ունկնդիրների հետ զրուցել է Հայաստանի պաշտպանական քաղաքականության խնդիրների, ռազմաքաղաքական դիրքորոշումների, ազգային ու միջազգային երաշխիքների, պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացի դրույթների և առհասարակ՝ բանակաշինության ոլորտում կատարվող առանցքային բարեփոխումների մասին:



Խոսելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, առկա ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ նախարարը փաստեց, որ ՀՀ ռազմական ղեկավարությունը վարում է համարձակ և նախաձեռնողական քաղաքականություն՝ հիմքում դնելով զինված ուժերի մարտական կարողությունների առավել զարգացման, դաշնակցային և գործընկերային հարաբերությունների ընդլայման, բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործունեությունը:



Դասախոսության ավարտին ծավալվեց նաև ակտիվ քննարկում, որի ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանել է ներկաներին հուզող բոլոր հարցերին:

Նույն շարքից