Ամերիկյան Fox հեռուստաընկերությունը պաշտոնապես ազդարարել է «Փախուստ բանտից» հեռուստասերիալի շարունակության նկարահանումների մեկնարկը:
Ինչպես հաղորդում է slashfilm-ը` նոր սերիաներում կրկին վերամիավորվելու են Ուենթվորթ Միլերն ու Դոմինիկ Փյորսելը` եղբայրներ Մայքլի և Լինկոլնի դերերում:
Նշվում է, որ հանդիսատեսը նոր եթերաշրջանում կտեսնի նաև նախորդ եթերաշրջանների դերասաններին: