Ռազմական 

Սաուդյան Արաբիան շարունակում է Եմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծությունը

analitik.am

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական ավիացիան այս գիշեր ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանան։ Սանան գրաված ապստամբ հուսիների դեմ ռազմական գործողությունը շարունակվում է արդեն 11 օր։

Ռմբակոծումները տեղի են ունեցել, թեեւ Ռուսաստանն ու Կարմիր Խաչը կոչ են արել դադար տալ, ինչը թույլ կտա քաղաք դեղամիջոցներ ու մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաեւ տարհանել քաղաքացիական բնակչության մի մասին։

Սանայի բնակիչները հայտնել են, որ գիշերը ռմբակոծել են ռազմակայանները, որտեղ գտնվում են ապստամբների կողմն անցած զինվորական ստորաբաժանումները։

Օդային հարվածներ են հասցվել նաեւ Սաուդյան Արաբիայի սահմանակից շրջանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նավահանգստային Մուկալա քաղաքում բախումներ են տեղի ունեցել զինվորականների եւ տեղի ապստամբների միջեւ, զոհվել է երկու զինվորական։

Նույն շարքից