Ռազմական 

Այս գիշեր հակառակորդն ինտենսիվ կրակահերթերով խախտել է հրադադարի ռեժիմը. Ա. Հովհաննիսյան

analitik.am

Այս գիշեր հայ–ադրբեջանական սահմանի և արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդը բավականին ինտենսիվ կրակահերթերով խախտել է հրադադարի ռեժիմը: Tert.am –ի հետ զրույցում ասաց  Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:



«Ոչ կրիտիկական շատ, բայց որոշակի քանակությամբ եղել է»,-ասաց  Արծրուն Հովհաննիսյանը` մանրամասնելով, որ կրակել են գյուղերի և դիրքերի ուղղությամբ:



Մեր տեղեկություններով` այսօր առավոտյան կրակել են նաև Տավուշի մարզի Չորաթան համայնքի խաղողի այգիներում աշխատող գյուղացիների վրա, ինչը հաստատեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը` ավելացնելով. «Առավոտյան կրակել են, բայց հիմա  հանդարտ է, ժողովուրդը` իր գործին»

 

Ինչպես Չորաթանում, այնպես էլ այլ հայկական գյուղերում զոհեր և վիրավորներ չկան:

Նույն շարքից