Կուրտ Ռասելը The Late Late Show-ի ժամանակ պատմել է, որ 1995 թվականին Գոլդի Հոունի հետ միասին արքայադուստր Դիանային տրամադրել են Կոլորադոյում գտնվող իր տունը, ուր նա իր որդիների՝ Ուիլյամի ու Հարիի մետ թաքնվել է պապարացիներից։
Ռասելն ընդգծել է, որ այն ժամանակ իրենց փոխհարաբերությունները չէր անվանի լավ։ Դա եղել է իրենց բաժանումից մեկ տարի առաջ՝ 1991 թվականին։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվել են ավելի ուշ՝ 1996 թվականին։
Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Կուրտը խոստովանել է, որ Դիանան այն ժամանակ իրեն պատմել է սթրեսի մասին, որի պատճառը եղել են պապարացիների հետապնդումները, ինչի համար էլ դերասանը նրան առաջարկել է աղմուկից հանգստանալ Կոլորադոյում գտնվող իր ռանչոյում։ Դիանան էլ որոշել է այնտեղ գնալ որդիների հետ միասին, և նրանք ռանչոյում անցկացրել են 10 օր։