Ռազմական 

ՀՀ–ում ռուսական ռազմակայանի զինծառայողները կանցկացնեն «Հրետակոծման վարպետ» մրցույթի ընտրական փուլը

analitik.am

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների 50-ից ավելի զինծառայողներ «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում մասնակցում են Միջազգային բանակային խաղեր-2015-ի  «Հրետակոծման վարպետները» մրցույթի առաջին ընտրական փուլին նախապատրաստվելուն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցումներն անցկացվելու են զորամասի հրետանային զորքերի հրամանատարի ղեկավարությամբ: Այդ մրցումներն ընթացիկ տարում անցկացվելու են առաջին անգամ:
 


Բարձրլեռնային տեղանքում կրակային վարժանքների կատարման առանձնահատկությունը ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա լիցքաթափված օդում ձգաբանական ուղղումների ճիշտ ընտրության անհրաժեշտությունն է:
 


Մրցույթի ընթացքում հրետանավորներից կպահանջվի առավելագույն արագությամբ հաղթահարել 5-կիլոմետրանոց բարդ ուղեգիծը կտրտված տեղանքում և ձեռքի նռնականետից ու ականանետից կրակ բացել պայմանական հակառակորդի տանկերի ու զանազան թիրախների վրա:
 


Լավագույն հրետանային անձնակազմերը կմասնակցեն «Հրետակոծման վարպետները» օկրուգային և համառուսաստանյան մրցումներին:

Նույն շարքից