Ռազմական 

Քրդերն ու Սիրիական կառավարական զորքերը կհամաձայնեցնեն իրենց գործողություններն ԻՊ խմբավորման դեմ պայքարում

analitik.am

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին պայմանավորվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միավորման շուրջ:

Այս մասին Էրբիլում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մասուդ Բարզանին.

«Մենք պայմանավորվածության ենք եկել և համաձայնեցրել ենք մեր համատեղ գործողությունները՝ Իրաքն ահաբեկչությունից փրկելու համար»: Իրաքի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ իրենք պայմանավորվել են Նայնավա նահանգն ու Մոսուլ քաղաքն ազատագրելու հարցում համատեղ գործողություններ վարելու շուրջ: Ալ-Աբադին ընդգծել է, որ իրենք պլանավորում են կարգավորել Էրբիլի հետ անցյալում եղած բոլոր տարաձայնությունները: 

Նույն շարքից