Ռազմական 

Քենիայի օդուժը ռմբակոծել է իսլամականների դիրքերը

analitik.am

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Քենիայի իշխանությունները շարունակում են «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ալ-Շաբաբ» արմատական իսլամական խմբավորման անդամների դեմ հակաահաբեկչական գործողությունը:

Քենիայի ռազմաօդային ուժերը երեկ ցերեկն ու այսօր առավոտյան մի շարք հարվածներ են հասցրել Սոմալիի Գեդո քաղաքում զինյալների դիրքերին:

Այս մասին հայտարարել է Քենիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Հարվածը հասցվել է Քենիայի հետ սահմանի մոտ գտնվող զինյալների ենթադրյալ երկու բազաներին, որոնց խմբավորումն օգտագործել է Քենիայի տարածքում զինված հարձակումներ պլանավորելու համար:

Ընդգծվում է, որ երկու թիրախն էլ ոչնչացվել է: Ապրիլի 2-ին «Ալ-Շաբաբը» հարձակվել էր Քենիայի արևելքում գտնվող Գարիսա քաղաքի համալսարանի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 148 և վիրավորվել էր 79 մարդ: 

Նույն շարքից