Ռազմական 

Իրանի զինված ուժերը լիկվիդացրել են ահաբեկիչների զորաջոկատը

analitik.am

Իրանի հատուկ նշանակության ջոկատը ապրիլի 6-ին երկրի հարավ-արեւելքում մի խումբ ահաբեկիչներ է ոչնչացրել։

«Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հատուկ նշանակության «Ալ Ղուդս» ջոկատայինների կողմից ոչնչացվել են  օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ կապված մի խումբ ահաբեկիչներ»,- մեջբերում է Fars-ը Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի մամուլի ծառայության հայտարարությունը։

Գրոհայինները ոչնչացվել են Պակիստանի հետ սահմանակից Սիսթան եւ Բելուջիսթան նահանգների Քասր ե Քանդ եւ Նիք Շահր շրջաններում։ Խմբավորման ոչնչացման գործողության ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք եւ հաղորդակցման միջոցներ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նույն շարքից