Ռազմական 

Նիգերիայում ահաբեկիչները կրակ են բացել մզկիթում հավաքված հավատացյալների ուղղությամբ

analitik.am

Նիգերիայի հյուսիս-արեւելքում «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով առնվազն 24 մարդ է զոհվել:

Քարոզիչ ձեւանալով՝ զինյալները մեքենաներով ժամանել են Բոռնո նահանգի Քվաջաֆա գյուղ: Նրանք բնակիչներին մզկիթ են հրավիրել՝ իբր քարոզի, այնուհետեւ կրակ են բացել հավաքվածների ուղղությամբ:

Ըստ Reuters-ի, «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը Նիգերիայում ակտիվ գործունեություն է ծավալում, որի անդամները դեմ են հանդես գալիս կրթության արեւմտյան մոդելին եւ ցանկանում են հասնել երկրում շարիաթի կանոնների հաստատման: Խմբավորումը երկրում բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ է իրականացրել:

Նույն շարքից