Ռազմական 

ՀՀ-ռուսական ռազմաբազայում կանցկացվի «հրետանային կրակի վարպետություն» մրցույթը

analitik.am

Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում՝ Ալագյազի ուսումնամարզական համալիրում ավելի քան 50 հրետանային ստորաբաժանումներ Միջազգային բանակային խաղեր-2015-ի շրջանակներում  կմասնակցեն «Հրետանային կրակի վարպետություն» մրցույթին։

Բարձրադիր տեղանքում կրակային վարժությունների կատարման առանձնահատկությունը ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա լիցքաթափված օդում բալիստիկ ուղղումների ճիշտ ընտրության անհրաժեշտությունն է։

Լավագույն հրետանային հաշվարկները կմասնակցեն «հրետանային կրակի վարպետություն» շրջանային եւ համառուսական մրցույթին։ Այս մասին տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նույն շարքից